Էթնիկ զտման գործողությունները մեր օրերում տեղ չունեն և այս դատարանը Լեռնային Ղարաբաղի հայերի համար վերջին հույսն է. Եղիշե Կիրակոսյան
«Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինեն»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դատավարական լսման ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում և ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, հայտնում է Panorama-ն:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակ հասկացրել է, բացահայտորեն պահանջել է, որ ԼՂ հայերը «մեկնեն», պնդել է, որ Ադրբեջանի «հիմնական պարտքը հայերին վտարելն է մեր հողերից», «այս հողում ադրբեջաներենն է իշխելու»։
«Շրջափակումը, գազամատակարարման, էլեկտրամատակարարման դադարեցումները հատուկ նախատեսված են հանգեցնելու այդ հետևանքին»,- ասաց Ե. Կիրակոսյանը։
Նա մեկ այլ մեջբերում արեց Ալիևից, որի ասածի հիմնական իմաստն այն է, որ ծագումով հայերը չեն կարող մուտք գործել ԼՂ, բայց նրանք կարող են դուրս գալ այնտեղից։
«Այսօրինակ աղաղակող էթնիկ զտման գործողությունները մեր օրերում տեղ չունեն և այս դատարանը Լեռնային Ղարաբաղի հայերի համար վերջին հույսն է»,- դիմելով դատարանի դատավորներին՝ ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Ըստ նրա, Ադրբեջանը, կարծես թե, հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի հայերին խեղդելու անկախ դրա մարդկային գնից։ Նա հայտնեց, որ 1 մարդ արդեն մահացել է բուժօգնության բացակայությունից և բազում շատերը նմանօրինակ բախտի ռիսկի են արժանացել:
Ե. Կիրակոսյանը ներկայացրեց Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակը՝ խանութները դատարակ են, սնունդը տրամադրվում է քարտերով, դեղամիջոցների ու բժշկական պարագաների պակաս կա, ձեռնարկությունները չեն գործում, գազամատակարարումը բազմաթիվ անգամներ ամբողջովին դադարեցվել է, էլեկտրական ցանցերի բեռնվածությունը հանգեցնում է կրկնվող ու երկարաժամկետ անջատումների, դպրոցներն ու մանկապարտեզներն ամբողջովին փակ են, շատ երեխաներ արդեն 50 օր է բաժանված են իրենց ընտանիքներից։
«Այս հարցերը պետք է վաղուց լուծված լինեին ՄԱԿ–ի ԱԽ միջամտությամբ 2022-ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ։ ՍԻ հեճուկս այս մարդասիրական ճգնաժամի՝ Ադրբեջանը փորձում է արդարացնել ու հավերժացնել իր շրջափակումը բնապահպանական հորինվածների միջոցով, որին ոչ ոք չի հավատում։ Մինչդեռ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավոր է ապահովել քաղաքացիների ու բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասաց Ե. Կիրակոսյանը։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
