ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը հայտարարել է, որ ՊՆ օբյեկտի դեմ գրոհի պատասխանատվությունը կրում է Իսրայելը

depositphotos/lkpro

Իրանի Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության օբյեկտի դեմ գրոհի նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հարձակման պատասխանատվությունը կրում է Իսրայելը։ Այս մասին ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիդ Սայիդ Իրավանին, հինգշաբթի տեղեկացրել է ISNA գործակալությունը, փոխանցում է News.am։

«Նախնական հետաքննության արդյունքները վկայում են այն մասին, որ սիոնիստական վարչակարգն է կրում Սպահան քաղաքում ՊՆ օբյեկտի դեմ հարձակման պատասխանատվությունը, այդ վարչակարգի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և դատապարտվում են»,- նշվել է Իրավանիի նամակում, որն ուղարկվել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին և համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: