ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը ողջունել է Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ձեռքբերումը

Իրանը ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ձեռքբերումը: Ինչպես հայտնում է NEWS.am-ը Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին երկու կողմերին կոչ է արել կենտրոնանալ «երկխոսության և խաղաղ մեխանիզմների» միջոցով տարաձայնությունների լուծման վրա՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» շրջանակներում։

Նրա խոսքովպատերազմը ավերածություններից ու ատելության տարածումից բացի այլ արդյունք չի բերում և սպառնում է տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը։ Ողջունելով համաձայնագիրը՝ դիվանագետը նշել էոր տարածաշրջանում ռազմական գործողությունները շարունակելու որևէ պատճառ չկա և հույս է հայտնելոր տարածաշրջանում այլևս պատերազմներ չեն լինի։

«Իսլամական Հանրապետությունը պահանջում է լիարժեք հարգել տարածքային ամբողջականությունը տարածաշրջանի երկրների ճանաչված միջազգային սահմաններում և այն կարծիքին էոր նույն շրջանակներում պետք է ապահովվեն Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը»,- ասել է Քանյանին։

Նա հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ նպաստելու համապատասխան կայուն խաղաղ գործընթացներին և ասելոր երրորդ կողմերի միջամտությունը տարածաշրջանում միայն կբարդացնի առկա խնդիրները և կվտանգի առկա համաձայնագրերը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: