ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«3+3» ձեւաչափը միտված է տարածաշրջանում արարմանը․ Լավրով

Որպեսզի այս տարածաշրջանում գերիշխի արարելու կառուցողական ուղղվածությունը, մենք առաջ ենք տանում «3+3» ձեւաչափը, որում ներառված են երեք հարավկովկասյան հանրապետություններ՝ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, եւ երեք մեծ հարեւաններ՝ Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին եւ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում, փոխանցում է news.am-ը։

«Առաջին նշանառության շփումը կայացել է, կշարունակենք»,-նշել է Լավրովը: 

Ի սկզբանե «3+3» հարթակի ստեղծման նախաձեռնությամբ հանդես են եկել Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջնորդները։ Իրանն ու Ռուսաստանը ողջունել են այդ գաղափարը։ Միեւնույն ժամանակ, Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել Անդրկովկասի հարցով «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: