ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ դեսպանին հորդորել է «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից»

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է Եվրոպան կառավարելու համար և կոչ արել չմիջամտել Անկարայի գործերին։ Այս մասին գրում է Milliyet-ը։

Ըստ Սոյլուի՝ «Թուրքիա եկող ամերիկացի յուրաքանչյուր դեսպան մտածում է, թե ինչպես արագ հեղաշրջում կազմակերպի երկրում»։ Թուրք նախարարի խոսքով՝ խնդիրը սկզբունքային է Թուրքիայի համար։

«Նույն բանը նրանք անում են Եվրոպայում։ Նրանք ղեկավարում են Եվրոպան, ամերիկյան դեսպանատունը։ Բայց եվրոպացիները չեն տխրում»,- ասել է Սոյլուն։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայում հեղաշրջում էր ծրագրում, սակայն նրանց ծրագրերին խանգարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Բացի այդ, Սոյլուն հորդորել էր ԱՄՆ դեսպանին «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից»։ Այժմ, ըստ Սոյլուի, ԱՄՆ դեսպանը հավաքում է այլ դեսպանների և փորձում է նրանց իր խորհուրդները տալ։

Սոյլուն Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքին ուղղված նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Շվեդիայի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները դադարեցրել են աշխատանքն ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով, փոխանցում է Tert.am-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: