ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2022–ի արդյունքներով ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ–ն կկրճատվի շուրջ 1,9%–ով. ԵՏՀ–ի ներկայացուցիչ

2022 թվականի արդյունքներով Եվրասիական միության ընդհանուր ՀՆԱ–ն կկրճատվի շուրջ 1,9%–ով։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած տեսակապի ժամանակ այս հայտարարությունն արեց ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
ԵՏՀ–ի մակրոտնտեսական կանխատեսումները ներկայացնելիս նա նշեց, որ 2023 թվականի արդյունքներով միության տարածքում չի բացառվում ռեցեսիան։ Միևնույն ժամանակ 2023 թվականին լավ նախադրյալներ կան գյուղատնտեսության ոլորտում հնարավոր աճի համար, քանի որ նախորդ տարի այն աճել է մոտավորապես 5,1%–ով։
Շինարարական աշխատանքների ծավալը 11 ամսում աճել է ավելի քան 5,5%–ով։ Արդյունաբերական արտադրանքի թողարկումը նույն ժամանակահատվածի համար մնացել է գրեթե նախորդ տարվա մակարդակին։
Միևնույն ժամանակ բիզնեսը շարունակում է ներդրում կատարել արտադրության վերազինման համար։ Մալկինան հավելեց, որ մասնավորապես հունվար–սեպտեմբերին ձեռնարկությունների հիմնական կապիտալում ընդհանուր ներդրումների ծավալն աճել է 5,3%–ով։
Խոսելով ԵԱՏՄ արդյունաբերական զարգացման ծրագրերի մասին` Մալկինան նշեց, որ 2021-2022 թվականներին միության ձեռնարկություններն արդեն իսկ 21 մլրդ դոլարի ընդհանուր գումարի ներկրման փոխարինման 25 արդյունաբերական նախագիծ են սկսել։ Այդ նախագծերը վերաբերում են մեքենաշինությանը, հաստոցաշինությանը, քիմիական, մետալուրգիական և արդյունաբերության այլ ճյուղերին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: