Խաղաղության պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Եվրախորհրդարանի զեկույց
Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունների մասին նոր զեկույցում, որը պատրաստվել է Արտաքին գործերի կոմիտեի կողմից և ընդունվել հինգշաբթի օրը, Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են հարևան Ադրբեջանի կողմից 2022 թ. սեպտեմբերին Հայաստանի վրա լայնածավալ ռազմական հարձակումը, որը խախտել է խաղաղության հասնելու նախկին փորձերը և հանգեցրել նրան, որ ադրբեջանական ուժերը գրավել են Հայաստանի ինքնիշխան տարածքը: Այս մասին նշված է Եվրոպական խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է 1lurer.am-ը:
«Ընդգծելով, որ ագրեսիան ուղղակի կապ չունի Լեռնային Ղարաբաղի շուրջ երկար տարիների հակամարտության հետ՝ զեկույցը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից: Երկու երկրների կառավարություններին կոչ է արվում աշխատել համապարփակ և փոխընդունելի խաղաղության պայմանագրի վրա, իսկ ԵՄ-ին՝ մշտապես մասնակցել և հանդես գալ որպես միջնորդ՝ արդյունավետորեն նպաստելով հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Սակայն Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդգծում են, որ արդյունավետ լինելու համար ցանկացած խաղաղության պայմանագիր պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև փախստականների և բռնի տեղահանվածների օպերատիվ և անվտանգ վերադարձն իրենց տներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ զեկույցում գոհունակություն են հայտնում 2021 թ. մարտին ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելու և դրա իրականացման Հայաստանի հանձնառության կապակցությամբ։
Եվրախորհրդարանի պատգամավորները բարձր են գնահատում նաև Հայաստանում վերջին տարիներին ձեռնարկված նշանակալի բարեփոխումները և մանրակրկիտ ժողովրդավարացման գործընթացը, որոնց շնորհիվ «երկիրը դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատարը»:
Բացի այդ, զեկույցում բարձր է գնահատվում Հայաստանի պայքարը հանցավորության և կոռուպցիայի դեմ և կառավարությանը կոչ է արվում շարունակել բարեփոխումներ իրականացնել ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության և դատական համակարգի անկախության ամրապնդման ուղղությամբ՝ չնայած միջազգային բարդ իրավիճակին և մարտահրավերներին, որոնց բախվում է Հայաստանը:
Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունում են նաև լրատվամիջոցների ազատության ոլորտում բարելավումները: Միևնույն ժամանակ, եվրապատգամավորները նշել են, որ երկրի մեդիա միջավայրը դեռևս բևեռացված է և մտահոգություն են հայտնել լրագրողների նկատմամբ ատելության և ֆիզիկական բռնության դեպքերով:
«Լիովին աջակցելով ապատեղեկատվության դեմ պայքարի Հայաստանի կառավարության ջանքերին՝ Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարում են, որ որևէ միջոց չպետք է հանգեցնի լրագրողների սահմանափակումների կամ խոսքի ազատության»,- ասված է հաղորդագրության մեջ։
Զեկուցող Անդրեյ Կովաչևը հայտարարել է. «ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին զեկույցը ևս մեկ անգամ վերահաստատում է Եվրոպական խորհրդարանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանը և Հայաստան-ԵՄ համագործակցությանը մի շարք կարևոր ոլորտներում։ Որպես այս ուղղությամբ կենսական քայլ՝ մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ առաքելության հիմնումը և կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժման ազատությունն ու անվտանգությունը, որը գրեթե երկու ամիս արգելափակված է»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ