ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ դեսպանատունը կրկին իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել ՌԴ

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստան՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով։ Այս մասին ասվում է դիվանագիտական առաքելության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մի՛ մեկնեք Ռուսաստան՝ կապված Ուկրաինա ռուսական ռազմական ուժերի չհրահրված լայնամասշտաբ ներխուժման անկանխատեսելի հետևանքների հետ», - ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

Բացի այդ, դիվանագետները չեն խրախուսում Ռուսաստան մեկնելը` ամերիկացիների հետագա կալանավորման համար պոտենցիալ ոտնձգությունների, օրենքի կամայական կիրառման, Ռուսաստանում ԱՄՆ քաղաքացիներին օգնելու դեսպանատան սահմանափակ կարողությունների և ահաբեկչության հնարավորության պատճառներով:

Դեսպանատունը նաև հորդորել է Ռուսաստանում ապրող կամ այդ երկրով ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ հեռանալ։

ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը նաև նշում է, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են մերժել ԱՄՆ քաղաքացիության ճանաչումը ռուս-ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձանց, արգելել նրանց հասանելիությունն ԱՄՆ հյուպատոսական օգնությանը, ենթարկել նրանց մոբիլիզացիայի, թույլ չտալ հեռանալ Ռուսաստանից և/կամ զորակոչել նրանց:

Նրանք հավելել են, որ դիվանագետները խիստ սահմանափակված են ամերիկացիներին Ռուսաստանից հեռանալու հարցում օգնելու հարցում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: