ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երկրաշարժի պատճառով Թուրքիայում մայիսի 14-ի ընտրությունները կարող են չկայանալ. ԶԼՄ

Թուրքիայում մայիսի 14-ին նախատեսվող համընդհանուր ընտրությունները հնարավոր է` չանցկացվեն երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքների պատճառով: Այս մասին հայտնում է TGRT Haber հեռուստաալիքի կայքը, փոխանցում է Sputnik-ը։
«Արդարության և զարգացման կուսակցության իրավասու կոմիտեները որևէ գնահատական չեն տրել ընտրությունների օրը հետաձգելուն կամ չեղարկելուն։ Սակայն մայիսի 14-ի տարբերակը սկսում է անհավանական դառնալ։ Մյուս կողմից, ընդդիմադիր
Ժողովրդա-հանրապետական կուսակցության միջանցքներում լուրեր են պտտվում, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընտրությունները հետաձգելու է առնվազն 1 տարով»,-նշում են ԶԼՄ-ները։
Հեռուստաալիքը մեջբերում է Թուրքիայի Հանրապետության Սահմանադրության 78-րդ հոդվածը, ըստ որի` ընտրությունները հետաձգելու միակ բացառությունը պատերազմական վիճակն է։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ երկրում համընդհանուր ընտրությունները (միաժամանակ նախագահական և խորհրդարանական) նշանակված են մայիսի 14-ին: Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ կառավարությունը խորհրդարանին կառաջարկի մայիսի 14-ը ընդունել որպես Թուրքիայում համընդհանուր ընտրությունների օր։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: