ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ. Ամենայն Հայոց Կաթողիկոս («ՀՐԱՊԱՐԱԿ»)

Իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ, «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:


- Վեհափա՛ռ Տեր, անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ անհատ հոգևորականներին, որոնք անկաշկանդ կերպով հանդես են գալիս օրվա իշխանությունների հանդեպ քննադատությամբ, արգելվում է այլևս խոսել, հարցազրույցներ տալ։ Արդյոք Ձեր կողմից կա՞ նման հրահանգ, Դուք թույլատրո՞ւմ եք, որ հոգևորականներն ազատ կարծիք հայտնեն մեր պետությանն ու ժողովրդին առնչվող թեմաներով։

- Յուրաքանչյուր հոգ
ևորական ազատ է հասարակությանը հուզող խնդիրների շուրջ իր կարծիքն արտահայտելու՝ միշտ հիմնվելով հոգևոր-եկեղեցական հիմնարար սկզբունքների ու ըմբռնումների վրա։ Այս առումով եկեղեցականների առջև որևէ արգելք չկա։ 


- Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Դուք 
և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջին անգամ ե՞րբ եք նրա հետ ուղիղ շփում ունեցել։

 
- Մեր հանդիպումները ՀՀ կառավարության ղեկավարի 
և իշխանությունների ներկայացուցիչների հետ հետպատերազմյան տարիներին եղել են արարողակարգային, պետական միջոցառումների շրջանակներում, ինչպես, օրինակ, ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը։ 


- Եկեղեցին ու երկրի քաղաքական իշխանությունները միմյանց հետ հաշտ չեն, դա ակնհայտ է դառնում, երբ միմյանցից առանձին են Եռաբլուր այցելում ՀՀ վարչապետն ու Ամենայն հայոց կաթողիկոսը։ Ձեր կողմից ջանքեր եղե՞լ են՝ հարաբերությունները կարգավորելու, եթե այո, ապա ի՞նչ պատասխան եք ստացել Փաշինյանի կողմից, Ձեզ համար պա՞րզ է, թե ինչն է այդ հակասությունների պատճառը։


- Ինչպես ասացինք, իշխանությունների 
և Եկեղեցու միջև հարաբերություններն արարողակարգային բնույթի են։ Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Մայր Աթոռը զանազան առիթներով անդրադարձ ունեցել է այդ խնդիրներին։ Տեղին չենք համարում հիշյալ հարաբերությունները հաշտ կամ հակառակ որակելը։ Եկեղեցին գիտակից է իր կոչմանն ու առաքելությանը՝ իր հավատավոր զավակների նկատմամբ, և նախանձախնդրորեն իր կարելի ավանդն է բերում՝ ի խնդիր մեր ժողովրդի բարօր ու անվտանգ կյանքի և հայոց պետականության զորացման։ Այս ոգով պետք է ընկալվեն Եկեղեցու կողմից արտահայտվող դիրքորոշումներն ազգային, հասարակական հարցերի առնչությամբ։ 


- Մայր Աթոռում Ձեր կողմից նախաձեռնված քննարկումներն Արցախի 
և ՀՀ նախագահների մասնակցությամբ ի՞նչ ճակատագիր ունեցան, արդյոք կարո՞ղ ենք հիմա ասել, որ այդ ձևաչափն այլևս գոյություն չունի։ Եթե այն այլևս գոյություն չունի, ապա ո՞ւմ մեղքով այն տապալվեց։


- Երկրում ստեղծված իրավիճակով թելադրված՝ օգտակար նկատեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում կազմակերպելու ՀՀ 
և ԱՀ վաստակյալ նախագահների հետ՝ քննարկելու առկա իրադրության հաղթահարման հնարավորությունները։ Նախագահները սիրով արձագանքեցին մեր հրավերին։ Ունեցանք առանձնազրույցներ նախագահների հետ, կազմակերպվեց նաև ընդհանուր հանդիպումը։ Արձանագրված մոտեցումների տարբերությունների և քաղաքական կյանքի հետագա ընթացքների պատճառով նոր հանդիպում հնարավոր չեղավ նախաձեռնել։  Այսուհանդերձ, մենք շարունակում ենք շփումները նախագահների հետ և ամենայն ջանք ի գործ ենք դնելու՝ հանուն ազգային միասնականության, որով միայն հնարավոր պիտի լինի հաղթահարել առկա ծանր մարտահրավերները։


- Եթե օրվա իշխանությունները որոշեն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել 
և Արցախն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին, ի՞նչ գործողությունների կդիմի Եկեղեցին` որպես հայ ազգի պահպանության կարևոր ինստիտուտներից մեկը։


- Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման 
և Արցախի մեր ժողովրդի կարգավիճակի առնչությամբ Հայոց եկեղեցին իր մոտեցումները հստակ հնչեցրել է տարբեր առիթներով։ Մեր ժողովրդի միասնական ամուր կամքով ու միջազգային հանրության աջակցությամբ պետք է հասնենք ազգերի ինքնորոշման հիմնարար իրավունքի իրագործմանը՝ հանուն արցախահայության ազատ ու անկախ կյանքի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: