ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մհեր Գրիգորյանը Անջեյ Կասպրշիկին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին է ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է կառավարությունը` հավելելով, որ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Անջեյ Կասպրշիկին։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ 2022-ի մայիսին նույնպես Մհեր Գրիգորյանն ընդունել էր Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել էին տարածաշրջանային զարգացումները և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Անդրադարձ էր կատարվել նաև ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    19 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: