ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վրա միջազգային հանրության խիստ ուշադրության կարիք է տեսնում

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ պանելային քննարկմանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։ «Արդեն 70 օր է, ինչ Լաչինի միջանցքը փակ է, և, դժբախտաբար, մենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ունենք։ Ինչպես նաև այնտեղ էներգետիկ ճգնաժամ կա, որովհետև խաթարված են էլեկտրականության, ինչպես նաև գազի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ։ Վերջին 70 օրերի ընթացքում 10 անգամ խաթարվել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Սա խնդիր է, որը պետք է հասցեագրվի»,- ասաց ՀՀ վարչապետը, փոխանցում է Արմենպրեսսը։

Նա հավելեց, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ հստակ կարգավորումներ են տրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի և ՌԴ խաղաղապահների պարտականությունն է  ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, բայց հիմա բացարձակապես հակառակ իրավիճակն է։

Վարչապետն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է խիստ ուշադրության կենտրոնում պահի այս իրավիճակը, որովհետև դրա շարունակվելու դեպքում անշրջելի մարդասիրական հետևանքներ կարող են առաջանալ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: