Չինաստանը և Ճապոնիան 4 տարում առաջին անգամ նստել են բանակցությունների սեղանի շուրջ. ի՞նչ ակնկալել
Տոկիոյում անվտանգության շուրջ խորհրդակցություններ են սկսվել Ճապոնիայի և Չինաստանի արտաքին գործերի փոխնախարարների և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մակարդակով: Չինաստանը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է Ճապոնիայի ռազմական պոտենցիալի ավելացումը, իսկ Տոկիոն քննադատել է Պեկինին Ռուսաստանի հետ ռազմական կապերի համար՝ իր կասկածները հայտնելով լրտես-օդապարիկների վերաբերյալ։ Այս մեղադրանքները հնչել են չորս տարում առաջին անգամ ասիական տերությունների միջև այսօր տեղի ունեցած բանակցություններում, տեղեկացրել է Reuters-ը։
Փաստորեն ներկայիս երկխոսությունը տեղի է ունենում չորսամյա ընդմիջումից հետո, նախորդը կայացել էր 2019 թ.-ին Պեկինում։ Կողմերը խորհրդակցությունների ընթացքում պետք է ցույց տան «փոխադարձ վստահությունը պահպանելու և ամրապնդելու ձգտումը» չինական օդապարիկների հետ կապված միջադեպի ֆոնին: Kyodo գործակալությունը նշում է, որ անցյալ շաբաթ Ճապոնիայի կառավարությունը հայտարարել էր, որ երկրի օդային տարածքում 2019-2021 թթ. ընթացքում առնվազն 3 չբացահայտված թռչող օբյեկտ է հայտնաբերվել, որոնք համարվում են չինական լրտեսական օդապարիկներ։ Չինաստանը հերքել է դա և մեղադրել Ճապոնիային՝ Պեկինին վատաբանելու նպատակով պատմություններ հորինելու մեջ:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև տարաձայնությունները պահպանվում են Սենկակու կղզիների (չինական անվանումը՝ Դյաոյու) շուրջ, որոնց տարածքային պատկանելությունը կողմերը վիճարկում են։ Բացի դրանից, Ճապոնիան, լինելով ԱՄՆ սերտ դաշնակիցը, դեկտեմբերին թարմացրել էր իր երեք հիմնական պաշտպանական փաստաթղթերը, որոնցում նաև ընդգծվում է Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության կարևորությունը: Այդ փաստաթղթերի համաձայն՝ Ճապոնիան այժմ իրավունք ունի հարվածներ հասցնել թշնամու տարածքին արտակարգ իրավիճակների դեպքում, ինչպես նաև պետք է կրկնապատկի իր պաշտպանական ծախսերը, ինչն առաջացրել է Չինաստանի դժգոհությունը:
«Իրավիճակը միջազգային անվտանգության ոլորտում զգալի փոփոխությունների է ենթարկվել, և մենք տեսնում ենք միակողմանի մոտեցման, պրոտեկցիոնիզմի և սառը պատերազմի մենթալիտետի վերադարձ»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Սուն Վեյդունը Տոկիոյում Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Սինգեո Յամադայի հետ հանդիպման սկզբում։
Հանդիպումից հետո հրապարակված հայտարարությունում Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ Ճապոնիան նաև ընդգծել է խաղաղության և կայունության կարևորությունը Թայվանի նեղուցում։
Երկու երկրները պայմանավորվել են ուղիղ կապի թեժ գիծ ստեղծել գարնանը, ինչպես նաև զարգացնել երկխոսությունն անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների միջև։
«Չնայած Ճապոնիայի և Չինաստանի հարաբերությունները բազմաթիվ հնարավորություններ ունեն, մենք բախվում ենք բազմաթիվ հարցերի և խնդիրների»,- ասել է Յամադան Sun-ի հարցազրույցում։
Սակայն ամփոփելով պիտի ասենք, որ չնայած վերսկսված բանակցություններին, այնուամենայնիվ Չինաստանն ու Ճապոնիան դեռ հեռու են տարածքային վեճն ամբողջությամբ հաղթահարելուց։ Դրա համար կան ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պատճառներ: Առաջինն այն է, որ կղզիները երկու կողմերի համար էլ խորհրդանշական մեծ նշանակություն ունեն։ Եվ նույնիսկ ամենափոքր զիջումներն ի օգուտ «հարևանի» հղի կլինեն դժգոհությամբ «սեփական տանը»։ Ինչ վերաբերում է խնդրի արտաքին պատճառներին, ապա Չինաստանի և Ճապոնիայի միջև հակամարտությունը տարածաշրջանում ազդեցության համար մեծ խաղի հատուկ դրսևորում է, որտեղ կողմերից ոչ մեկը չի կարող հանձնվել: Հետևաբար ընթացող բանակցություններից շուտափույթ լուծում ակնկալել պետք չի՝ ելնելով վերոնկարագրյալ հանգամանքներից, ինչպես նաև իրար հասցեի հնչեցվող փոխադարձ մեղադրանքներից:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ