ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի հարցով նստաշրջանի ընթացքում հակառուսական բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան փետրվարի 23-ին Ուկրաինայի հարցով հատուկ նստաշրջանի ընթացքում ընդունել Է հակառուսական բանաձև՝ նվիրված Ուկրաինայում ռազմական գործողությունների 1 տարվան:

Այդ մասին հաղորդել է նիստին ներկա ТАСС-ի թղթակիցը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 141 երկիր, դեմ՝ 7-ը (Ռուսաստան, Բելառուս, Հյուսիսային Կորեա, Մալի, Նիկարագուա, Սիրիա և Էրիթրեա)։

Ձեռնպահ է մնացել 32 պատվիրակություն, այդ թվում՝ Չինաստանը։ Ընդ որում, քվեարկության ընթացքում հավանության չեն արժանացել Բելառուսի առաջարկած փոփոխությունները, որոնք նախատեսում էին փաստաթղթից հանել այն դրույթները, որոնցում հակամարտությունն սկսելու պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա: Փոփոխություններով առաջարկվում էր նաև հանել այն կետը, որով Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արվում անհապաղ դուրս բերել զորքերն Ուկրաինայից, ինչպես նաև «դատապարտել Մինսկի ձևաչափի երկրների այն ղեկավարներին, որոնք իրականում չեն ձգտել կարգավորման հասնել Ուկրաինայում»։

Բացի դրանից, բելառուսական կողմը հանդես է եկել այն բանի օգտին, որ բանաձևում ներառվի բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման կոչը։ Բանաձևի սկզբնական տեքստը բովանդակում է միայն կոչ երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ «կրկնապատկել Ուկրաինայում արդար, համապարփակ և կայուն խաղաղության հասնելու դիվանագիտական ​​ջանքերը՝ ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան»: Մինսկն առաջարկել է նաև բանաձևում ներառել Կիևին զենքի մատակարարումների արգելքը։ Ուկրաինան, արևմտյան երկրների աջակցությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային առաջարկել Է բանաձևի նախագիծ՝ ուղղված խաղաղության հասնելուն։ ТАСС-ը նշում է, որ բանաձևը չի ներառում հաշտության բանակցությունների կամ զինադադարի կնքման կոչեր:

Հակամարտությունն սկսելու պատասխանատվությունը դրվում է բացառապես Ռուսաստանի վրա։ Տեքստում կողմերին կոչ է արվում կատարել իրենց պարտավորությունները քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ, ինչպես նաև ընդգծվում է «միջազգային իրավունքի համաձայն պատշաճ, արդար և անկախ հետաքննության միջոցով Ուկրաինայի տարածքում կատարված առավել լուրջ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու և ազգային կամ միջազգային մակարդակով դատական հետապնդում իրականացնելու անհրաժեշտությունը»։

Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, բանաձևը չի նպաստի ,Ռուսաստանի և Արևմուտքի միջև մեկ տարի առաջ սրված հակասությունների խաղաղ լուծմանը: Ըստ նրա՝ փաստաթուղթը միակողմանի է և իրականությունից կտրված:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: