ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններին

Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման բանակցություններին։ Նման հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Al-Alam հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Աբդոլլահիանի խոսքով՝ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը հավաստիացումներ է ստացել ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներից, որ Վաշինգտոնն առաջվա նման  շահագրգռված Է Թեհրանի հետ այն տարաձայնությունների կարգավորման հարցում, որոնք խոչընդոտում են միջուկային գործարքի վերականգնմանը:

«Պարոն Ֆուադ Հուսեյնը վերջերս Վաշինգտոն կատարած այցից հետո մեզ փոխանցել է ուղերձ, որի համաձայն՝ ամերիկյան կողմը պատրաստ է քննարկել (խմբ.՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ) համաձայնագիրը՝ կոնկրետ արդյունքների հասնելու համար։ Մենք ողջունել ենք և ողջունում ենք դիվանագիտական ​​երկխոսությունը, մենք երբեք չենք խուսափել շփումներից և պատրաստ ենք Վիեննայի բանակցությունների շրջանակներում ամերիկյան կողմի հետ մտքերի փոխանակման ինչպես միջնորդների միջոցով, այնպես էլ ուղղակիորեն», - ասել է Աբդոլլահիանը՝ մեկնաբանելով Հուսեյնի հետ հանդիպման արդյունքները, որը տեղի Է ունեցել փետրվարի 22-ին Բաղդադում։

Բացի դրանից, Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հնարավոր է համարում միջուկային գործարքի վերականգնումը։

«Ելնելով այն ուղերձից, որը պարոն Ֆուադ Հուսեյնը փոխանցել Է ամերիկյան կողմից՝ ես անձամբ տեսնում եմ, որ համաձայնության հասնելը հնարավոր է, քանի որ ամերիկյան կողմը ցուցաբերել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը», - ասել Է նախարարը՝ շեշտելով, սակայն, որ ամերիկացիների դիվանագիտական ազդանշանները հակասում են իրենց հրապարակային հայտարարություններին։

Օրեր առաջ Աբդոլլահիանը հանդիպում է ունեցել Է Հուսեյնի հետ, որտեղ երկկողմ հարաբերություններից և տարածաշրջանային համագործակցությունից բացի՝ քննարկվել են իրաքյան դիվանագիտության ղեկավարի՝ ԱՄՆ վերջերս կատարած այցի արդյունքները։ Այդ հանդիպման ավարտին Հուսեյնը հույս է հայտնել, որ «Վաշինգտոնն ու Թեհրանը կվերադառնան Վիեննայի բանակցություններին»։

Իրաքյան աղբյուրների տվյալներով՝ Իրաքի մայրաքաղաք Աբդոլլահիանի այցի հիմնական նպատակներից մեկը Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում Բաղդադի միջնորդության քննարկումն է։ Փետրվարի կեսերին Հուսեյնի՝ ԱՄՆ կատարած այցից  և Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչների հետ նրա բանակցություններից հետո Իրաքը հանդես է եկել Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջնորդության առաջարկությամբ։

Ըստ աղբյուրների՝ այդ գաղափարը Վաշինգտոնում դրական արձագանք է ստացել: Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ստորագրվել Էր 2015 թ.-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» և Գերմանիայի կողմից՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թ.-ին ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց այդ համաձայնությունից միակողմանիորեն դուրս գալու մասին:

ԱՄՆ-ի գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Թեհրանի հետ միջուկային գործարքին Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին:

Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀԾ-ն սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ: 2022 թ. նոյեմբերի 10-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ Իրանի ներկայացուցիչների հետ բանակցությունների հերթական փուլն Ավստրիայի մայրաքաղաքում ավարտվել է առանց որևէ արդյունքի:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: