Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններին
Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման բանակցություններին։ Նման հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Al-Alam հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Պարոն Ֆուադ Հուսեյնը վերջերս Վաշինգտոն կատարած այցից հետո մեզ փոխանցել է ուղերձ, որի համաձայն՝ ամերիկյան կողմը պատրաստ է քննարկել (խմբ.՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ) համաձայնագիրը՝ կոնկրետ արդյունքների հասնելու համար։ Մենք ողջունել ենք և ողջունում ենք դիվանագիտական երկխոսությունը, մենք երբեք չենք խուսափել շփումներից և պատրաստ ենք Վիեննայի բանակցությունների շրջանակներում ամերիկյան կողմի հետ մտքերի փոխանակման ինչպես միջնորդների միջոցով, այնպես էլ ուղղակիորեն», - ասել է Աբդոլլահիանը՝ մեկնաբանելով Հուսեյնի հետ հանդիպման արդյունքները, որը տեղի Է ունեցել փետրվարի 22-ին Բաղդադում։
«Ելնելով այն ուղերձից, որը պարոն Ֆուադ Հուսեյնը փոխանցել Է ամերիկյան կողմից՝ ես անձամբ տեսնում եմ, որ համաձայնության հասնելը հնարավոր է, քանի որ ամերիկյան կողմը ցուցաբերել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը», - ասել Է նախարարը՝ շեշտելով, սակայն, որ ամերիկացիների դիվանագիտական ազդանշանները հակասում են իրենց հրապարակային հայտարարություններին։
Օրեր առաջ Աբդոլլահիանը հանդիպում է ունեցել Է Հուսեյնի հետ, որտեղ երկկողմ հարաբերություններից և տարածաշրջանային համագործակցությունից բացի՝ քննարկվել են իրաքյան դիվանագիտության ղեկավարի՝ ԱՄՆ վերջերս կատարած այցի արդյունքները։ Այդ հանդիպման ավարտին Հուսեյնը հույս է հայտնել, որ «Վաշինգտոնն ու Թեհրանը կվերադառնան Վիեննայի բանակցություններին»։
Ըստ աղբյուրների՝ այդ գաղափարը Վաշինգտոնում դրական արձագանք է ստացել: Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ստորագրվել Էր 2015 թ.-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» և Գերմանիայի կողմից՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թ.-ին ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց այդ համաձայնությունից միակողմանիորեն դուրս գալու մասին:
ԱՄՆ-ի գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Թեհրանի հետ միջուկային գործարքին Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին:
Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀԾ-ն սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ: 2022 թ. նոյեմբերի 10-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ Իրանի ներկայացուցիչների հետ բանակցությունների հերթական փուլն Ավստրիայի մայրաքաղաքում ավարտվել է առանց որևէ արդյունքի:
այլ նյութեր այս թեմայով
- ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է մարտի 4-ին Թեհրանում հանդիպել Իրանի նախագահի հետ Հեռուստաալիքի դիվանագիտական աղբյուրի տեղեկատվությամբ՝ Գրոսին հստակ ասել է, որ Թեհրան կայցելի միայն այն պայմանով,...
- Իրանը փորձում է հասնել արդարացի միջուկային գործարքի վերականգնմանը. Ռաիսի Անհրաժեշտ է, որպեսզի այն լինի ամուր, անհրաժեշտ են երաշխիքներ։ Եթե երաշխիքներ լինեն, ապա ամերիկացիները չեն կարողանա...
- Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մշակել է Իրանի հետ միջուկային գործարքին լիակատար վերադարձի պլան «Մեր դաշնակիցների և տարածաշրջանային գործընկերների հետ համակարգմամբ մենք մշակեցինք ԳՀՀՊ-ի իրականացմանը լիակատար...
- ՄԱԳԱՏԷ-ն մեկնաբանել է պարտավորություններից Իրանի աստիճանական հրաժարումը Իրանն աստիճանաբար և հետևողականորեն հրաժարվում է միջուկային ծրագրի վերաբերյալ իր ստանձնած տարբեր պարտավորություններից:
- Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցերին։
այլ նյութեր այս թեմայով
- Պուտինը և Ռաիսին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը Պուտինը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության, այդ թվում՝ խաղաղ բնակչությանը մարդասիրական...
- Անհրաժեշտ է հարգել տարածաշրջանում հայերի իրավունքները. Ռաիսի Ինչ վերաբերում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մենք շեշտում ենք, որ հայերի իրավունքները պետք...
- Տարածաշրջանի երկրների միջազգային սահմանների պահպանումը կարմիր գիծ է. Իրանի ՊՆ «Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պահպանումը կարմիր գիծ է Իրանի Իսլամական...
- Իրանը չեղարկել է բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան Տարածաշրջանում հատուկ պայմաններից ելնելով և ավիացիոն կազմակերպության NOTAM-ի (օդաչուներին ուղղված ծանուցման հապավումը)...
- Իրանը Ղարաբաղը դիտարկում է որպես Ադրբեջանի մաս, սակայն տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով. Իրանի ԱԳ նախարար Նա գրառումն արել է Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ