ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանը Հայաստանին կտրամադրի ավելի քան 14,5 մլն դոլարի անհատույց օգնություն

Չինաստանը Հայաստանին անհատույց օգնություն կտրամադրի 100 մլն յուանի (ավելի քան 14,5 մլն դոլար) չափով: Այս մասին հունվարի 28-ին Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար  Մնացական Սաֆարյանը։  

Օգնությունը, նրա խոսքով, կտրամադրվի վերոնշյալ համաձայնագրի վավերացումից հետո։ «Միջոցները կուղղվեն Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հեռարձակման սրահի նախագծմանը և կառուցմանը և այլ համատեղ նախագծերի իրականացմանը»,-հստակեցրեց Սաֆարյանը։

Նա նաև նշեց, որ Երևանի և Պեկինի միջև ձևավորվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ։ Ստորագրվել են ավելի քան 50 համաձայնագրեր և հուշագրեր, անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: