ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ տապալել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը

1tv.ge

Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը պաշտոնապես հետ է կանչվել։ Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ձախողվել է Վրաստանի խորհրդարանում։

1tv.ge-ի հաղորդմամբ, խորհրդարանի 112 անդամներ գրանցում են անցել։ Օրինագծին երկրորդ ընթերցմամբ չի աջակցել 35 պատգամավոր, մեկ պատգամավոր կողմ է եղել։

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

Վրաստանի կանոնակարգի համաձայն՝ օրենքի նախագծի պաշտոնական հետկանչման համար անհրաժեշտ էր լիագումար նիստում ներկայացնել առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը և երկրորդ ընթերցմամբ տապալել այն։

Ինչ վերաբերում է երկրորդ օրինագծին, որն առաջին ընթերցմամբ քվեարկության չդրվեց, ինչպես բյուրոյի նիստում ասել էր Շալվա Պապուաշվիլին, նախաձեռնողներն արդեն հետ են վերցրել այն։

Նախագծի երկրորդ ընթերցումը ձախողվելուց հետ ընդդիմադիր պատգամավորները մոտեցել են Վրաստանի խորհրդարանի ամբիոնը և ցուցադրել Վրաստան-ԵՄ դրոշները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: