ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մալդիվները որոշել են վերականգնել Իրանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները

Մալդիվները որոշել են վերականգնել Իրանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները, NEWS.am-ի փոխանցմամբ հայտնում է Mehr-ը։

Հայտարարությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցած ուրբաթ  Չինաստանը, Սաուդյան Արաբիան և Իրանը հանդես են եկել համատեղ եռակողմ հայտարարությամբ:

«Այս դրական և հուսադրող զարգացումների լույսի ներքո՝ Մալդիվների կառավարությունը որոշել է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մալդիվները Իրանի հետ քաղաքական հարաբերությունները խզել են 2016 թվականի մայիսի 17-ին նախկին նախագահ Աբդուլլահ Յամենի կառավարման ժամանակ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    17°  14° 
    22.05.2024
    24°  11° 
    23.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: