ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ դեմ պատժամիջոցները Հայաստանից ապրանքների մատակարարումների ծավալի աճի պատճառ դարձան. Քերոբյան

Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցները Հայաստանից ապրանքների մատակարարումների ծավալի աճի պատճառ դարձան։ Ընդ որում, պետություններն ամբողջությամբ դադարեցրել են դոլարով և եվրոյով փոխադարձ հաշվարկը։ Այս մասին «Վեդոմոստիին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան

Նրա խոսքով` վճարման համար արժույթի ընտրությունը առևտրային գործընկերների համար մեծ խնդիր է դարձել ստեղծված պայմաններում։ Բանն այն է, որ երկարաժամկետ պայմանագրեր կնքելու համար ռուսական ռուբլին այժմ չափազանց անկայուն է դոլարի և եվրոյի նկատմամբ, ուստի հայկական դրամն այժմ ավելի նախընտրելի է թվում։ Միևնույն ժամանակ, երկկողմ առևտրում օգտագործելու համար հայկական արժույթի ներուժը սահմանափակ է։

Փոխադարձ առևտրի հաշվարկներում ազգային արժույթի օգտագործման ընդլայնման մասին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են 2022 թվականի ապրիլին։

Նախարարը նաև նշել է անցյալ տարվա արդյունքներով Հայաստանից Ռուսաստան մատակարարումների կտրուկ աճի մասին։ 2022 թվականին Հայաստանից ՌԴ արտահանումը 850 մլն դոլարից հասել է 2,5 մլրդ դոլարի։ Պատճառը ռուսական շուկայից արևմտյան ընկերությունների հեռանալն է, ինչը հայկական մատակարարներին թույլ է տվել ընդլայնել բիզնեսը Ռուսաստանում։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    01.02.2025
       
    02.02.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: