Բուխարեստում ցուցադրվել է Արցախի ժողովրդի դժվարությունների ու խնդիրների մասին պատմող ֆիլմ
Մարտի 15-26-ը Բուխարեստում անցկացված Ֆրանսիական ֆիլմերի փառատոնի 27-րդ թողարկմանը, որը նվիրված էր Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցության 30-ամյակին, ֆիլմերի մեջ ընդգրկված էր նաև «Si Le Vent Tombe» ֆիլմը։ Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա 2020թ. համատեղ արտադրության 1 ժամ 40 րոպեանոց ֆիլմի ռեժիսորն է Նորա Մարտիրոսյանը: Ռումինիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ գլխավոր դերերը կատարել են Գրեգորի Քոլինը, Հայկ Բախրյանը և Արման Նավասարդյանը:
Ֆիլմն անդրադառնում է Արցախի ժողովրդի՝ միջազգային հանրության կողմից ճանաչված լինելու, ինչպես նաև Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ձգտումին ու առկա դժվարություններին։
Ֆիլմը ցուցադրվել է մարտի 26-ին, Բուխարեստի Ֆրանսիական ինստիտուտի «Էլվիրե Պոպեսկու» կինոթատրոնում:
Ֆիլմի ցուցադրմանը ներկա են եցել Ռումինիայում հավատարմագրված դինավագիտական կորպուսի ներկայացուցիչներ, անվանի կինոքննադատներ, ռումինացի և հայ բազմաթիվ կինոսերներ, ինչպես նաև Ռումինիայում ՀՀ դեսպանության անձնակազմը:
Կինոդիտման սկզբում ներկաներին բացման խոսքով դիմել է Ռումինիայում ՀՀ դեսպանության խորհրդատու Լ. Մինասյանը, որը, մասնավորապես նշել է. «Թեև ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2020թ. աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից առաջ, սակայն ֆիլմում ներկայացված դժվարություններն ու խնդիրներն առավել քան արդիական են հատկապես այսօր, երբ արդեն 105 օր է, ինչ Ադրբեջանը շրջափակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ, կենսական նշանակություն ունեցող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը»։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
