ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարիա Զախարովա. Ենթադրում ենք, որ ամեն ինչ կկարգավորվի դաշնակցային կարգով

Այս թեման քննարկման առարկա է բարձր մակարդակով շփումների ընթացքում ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երեւանում։ Այս մասին, շաբաթական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հարկ չեմ համարում բացահայտել այդ շփումների մանրամասները։ Իհարկե, ենթադրում ենք, որ այդ հարցը կկարգավորվի դաշնակցային եւ փոխադարձ ընդունելի ձեւով»,- ասել է Զախարովան։

Նշենք, որ մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակել է «Սահմանադրությանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտում ամրագրված պարտավորությունների համապատասխանության հարցը լուծելու մասին» որոշումը։

Ըստ ՍԴ-ի՝ Միջազգային քրեական դատարանի իրավասության հետադարձ ընդունման մասին հռչակագրով սահմանված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

Որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, գրում է News.am-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը 2022 թվականի վերջին այս հարցով դիմել էր Սահմանադրական դատարան։ Ստատուտի ճանաչման հարցին դիմելը, ըստ կառավարության, պայմանավորված է նրանով, որ հնարավորություն կա Ադրբեջանին պատասխանատվության կանչել ռազմական հանցագործությունների համար։ Կանոնադրությունը ստորագրվել է 1998 թվականին, սակայն մինչ օրս Հայաստանի Հանրապետությունը այն չի վավերացրել, քանի որ 2004 թվականին Սահմանադրական դատարանը պայմանագրի պարտավորությունները հակասող է ճանաչել ՀՀ այն ժամանակ գործող Սահմանադրության մի շարք դրույթներին։

Ավելի վաղ Միջազգային քրեական դատարանի նախաքննական պալատը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու որոշում էր կայացրել։ Նրանց կասկածում են Ուկրաինայից երեխաների անօրինական դուրս բերելուն մասնակցության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: