ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ երկրներում իրականացվող թվային նախագծերը կներկայացվեն Մինսկում կայանալիք համաժողովի ընթացքում

Մինսկում կանցկացվի «EADF-2023» եվրասիական թվային 5-րդ համաժողովը, որի ընթացքում կներկայացվեն Եվրասիական տնտեսական միության երկրներում իրականացվող բարձր տեխնոլոգիաների ոլորտի նախագծերը։

««EADF» եվրասիական թվային համաժողովը արժանիորեն դարձել է միջազգային կենտրոնական իրադարձությունը «TIBO» հեռահաղորդակցության, տեղեկատվական և բանկային տեխնոլոգիաների միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակներում։ Ֆորումի մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու կորպորատիվ և ազգային թվայնացման նախագծերը, նորարարական մշակումները և թվային վերափոխման ՏՏ լուծումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վարոս Սիմոնյանը։

«EADF-2023» համաժողովը կոչված է նպաստելու միասնական Եվրասիական թվային շուկայական տարածքի փուլային ձևավորմանը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թվային փոխակերպման ազգային ռազմավարությունների ներդաշնակեցմանը:

«EADF-2023» համաժողովին նախատեսվում է քննարկել թվային շուկաների ինտեգրման և ներդաշնակեցման միջազգային փորձը, ԵԱՏՄ ներքին շուկաների թվային փոխակերպման ոլորտային ասպեկտները, տվյալների անդրսահմանային շրջանառության պայմաններում թվային ինքնիշխանության հարցերը և այլ թեմաներ:

«Թվային Եվրասիա, էլեկտրոնային փոխգործակցության և ինտեգրման աճի կետեր» լիագումար նիստին կմասնակցեն Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիգորի Լոգվինովը և այլոք։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: