ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենթ թույլ չենք տա Իսրայելին ադրբեջանցիների օգնությամբ խանգարել մեր երկրի աշխատանքին. իրանցի պատգամավոր

1Lurer

Իսրայելը տարածաշրջանում խաղաղությունը եւ կայունությունը խախտելու ծրագիր ունի, ուստի մենք եղբայրական խորհուրդ ունենք Ադրբեջանին՝ չընկնել այդ ծուղակը։ Այս մասին Իրանի խորհրդարանի նիստում ասել է պատգամավոր Ռուհոլլա Մոտաֆակերազադը, NEWS.am-ի հաղորդմամբ տեղեկացրել է Fardanews-ը։

«Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանության բացումը ռազմավարական մեծ սխալ է, որը լուրջ վնաս կհասցնի Ադրբեջանի հեղինակությանը մուսուլմանների շրջանում։ Մենք թույլ չենք տա իսրայելցիներին ադրբեջանցիների օգնությամբ խանգարել մեր երկրի աշխատանքին։ Անկասկած, նրանք անհաջողություն կկրեն»,- հայտարարել է նա։

Պատգամավորի խոսքով՝ Իրանը տարիներ շարունակ թուլացնում է լարվածությունը տարածաշրջանի հարեւանների հետ հարաբերություններում. «Մեր համբերությունը ռազմավարական նշանակություն ունի, եւ մենք խնդրում ենք Ադրբեջանին թույլ չտալ անխոհեմ մեկնաբանություններ պաշտոնական անձանց եւ ԶԼՄ-ների կողմից։ Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ հարաբերությունները պահպանվեն»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: