Ալբանիայում կայացած ExpoCity2023 ցուցահանդեսի ընթացքում Հայաստանը հայտարարվել է որպես պատվավոր մասնակից երկիր
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ապրիլի 6-8-ը տեղի է ունեցել ExpoCity2023 ցուցահանդեսը, որտեղ առաջին անգամ մասնակցությամբ հանդես է եկել Հայաստանն` ի դեմս հայկական Concord խմբի։
Հունաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Հայաստանի մասնակցության նպատակն էր՝ խթանել հայկական զբոսաշրջության ոլորտը, երկկողմ ու բազմակողմ առևտրային, ներդրումային և տնտեսական հարաբերությունները։
Միջոցառմանը ներկա էր Ալբանիայում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Վարուժան Փիրանջանին։ Միջոցառման միայն առաջին օրը մասնակիցների թիվն արդեն երկու հազարից ավելի էր։
Ցուցահանդեսի գլխավոր դահլիճում կայացած առաջին շնորհանդեսը «GO ARMENIA»-ն էր, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի գեղատեսիլ և տեսարժան վայրերը, զբոսաշրջության ոլորտի բազմատեսակ հնարավորությունները, ինչպես նաև՝ հայկական խոհանոցն ու խմիչքները։
Միջոցառման ընթացքում Հայաստանը հայտարարվել է որպես պատվավոր մասնակից երկիր, իսկ վերջում հյուրերը համտեսել են հայկական գինիների տեսականի։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
