ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանական այսօրվա կրակոցները այն դիրքերից են, որտեղ ադրբեջանցիները վերջերս ապօրինաբար տեղակայվել էին. Թաթոյան

ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ադրբեջանական այսօրվա կրակոցները, այդ թվում` ականանետային միջոցներից, որոնց հետանքով ունենք զոհված ու վիրավոր զինծառայողներ, ադրբեջանական այն դիրքերից են, որոնք ապօրինաբար տեղակայվել էին վերջերս: Այս մասին հայտարարություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը:

«Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հատվածում ադրբեջանական հանցավոր կրակոցները ՀՀ ներխուժած դիրքերից են. այստեղ նաեւ դադարեցված է Սոթքի հանքավայրի աշխատանքը, իսկ անձնակազմը` տարհանված:

Սա ադրբեջանական իշխանությունների հստակ քաղաքականությունն է. ապօրինաբար տեղակայվում են ՀՀ տարածքներում կամ հայկական քաղաքացիական բնակավայրերի հարեւանությամբ ու ճանապարհներին, իսկ հետո հանցանքեր գործում խաղաղ բնակիչների ու զինծառայողների նկատմամբ (կրակոցներ, գողություններ եւ այլն), մարդիկ չեն կարողանում վաստակել ընտանիքի եկամուտը: Մեր թե´ Զինված ուժերի, թե´ Սահմանապահ զորքերի, թե´ Ոստիկանության ծառայողները խաղաղ բնակչությանը պաշտպանում են ադրբեջանական հանցավոր արարքներից։

Ադրբեջանական զինված ծառայողների ապօրինի ներկայությունն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության խաթարում` ադրբեջանական իշխանության հայատյաց քաղաքականության ու հանցավոր անպատժելիության պայմաններում:

Բոլոր հիմքերը կան ու շարունակում են պահպանվել, որ ադրբեջանական զինված ծառայողներին պետք է հեռացնել եւ քաղաքացիական բնակչության պաշտպանության համար ստեղծել անվտանգության գոտի:

Մենք իրականացնում ենք փաստերի հավաքագրում, վերլուծություն եւ ամփոփում` անհրաժեշտ գործընթացների համար ամրագրում հավաստի ապացույցներ` միջազգային կառույցներին ներկայացնելու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    17°  14° 
    22.05.2024
    24°  11° 
    23.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: