ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիոնի քաղաքապետն այցելել է Էրեբունի ամրոց (Ֆոտոշարք)

Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Էրեբունի ամրոց: Պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի ուղեկցությամբ Գրեգորի Դուսեն շրջել է ամրոցի տարածքում, ծանոթացել հնավայրի պատմությանը: Երկու երկրների ու քաղաքների միջև ձևավորված բարեկամական ու գործնական հարաբերությունների շրջանակում, ի դեպ, հայ և ֆրանսիացի հնագետները համատեղ մի շարք ծրագրեր են իրականացնում, որոնք ուղղված են պատմական հնավայրերի վերականգնմանն ու հնագիտական պեղումների իրականացմանը:


ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի և Լուվրի աջակցությամբ նախատեսվում է ամբողջությամբ նորովի ներկայացնել «Էրեբունի» թանգարանի ցուցադրությունը: 


Գրենոբլի hողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի հետ էլ այս տարի Կարմիր բլուրում կընթանան աղյուսի արտադրամասի ստեղծման, աղյուսի արտադրության և հուշարձանի աղյուսաշեն պատերից մեկի հատվածային ամրակայման աշխատանքներ: 



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: