ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապրիլի 15-ին Մայր Աթոռից դուրս կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը

Ապրիլի 15-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակի օրը, որը նաև Մասյացոտնի թեմի Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերաօծման և ուխտի օրն է: Այդ առիթով՝ ընդառաջ թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խնդրանքին, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը՝ հավատացելոց երկրպագության համար:

Մասյացոտնի թեմի հաղորդմամբ, ժամը 10։30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ հանդիսապետությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի։ Պատարագին մասնակցելու են նաև թեմի հոգևոր հովիվները՝ իրենց համայնքի ուխտավորների հետ միասին:

Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի՝ հավատավոր ժողովրդին կբաշխվի մատաղ եկեղեցու վերանորոգման բարերար Տիար Արգամ Աբրահամյանի ընտանիքի կողմից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 11%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: