ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ը հայտնել է, թե բացի դիտորդական առաքելությունից ինչ պայմաններ է առաջարկել ՀՀ-ին աջակցելու նախագծում

Հայաստանին օգնության մասին ՀԱՊԿ փաստաթղթի նախագիծը ներառում էր ոչ միայն դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահմանին, ասել է ՀԱՊԿ քարտուղարությունը Armenia Today-ի հարցմանն ի պատասխան: Բացի առաքելությունից, նախագիծը պարունակում էր նաև այլ պայմաններ, սակայն որո՞նք են դրանք և արդյոք ռազմատեխնիկական օգնությունը դրանց թվում է, ՀԱՊԿ-ը չի բացահայտել՝ հղում անելով փաստաթղթի փակ լինելուն, փոխանցում է Armenia Today։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 13-ին ՍիվիլՆեթին ասել է, որ ՀԱՊԿ-ի առաջարկած օգնությունը հանրապետությանը վերաբերում է հիմնականում Հայաստան դիտորդներ ուղարկելուն և չի նախատեսում ռազմատեխնիկական օգնություն։ Նա պարզաբանել է, որ խոսքը առաքելության շրջանակներում ՀԱՊԿ յուրաքանչյուր երկրից մեկ գնդապետ նշանակելու մասին է։ «Հայաստանը ներկայումս ամենուր զենք և զինամթերք է փնտրում։ Չի կարող այնպես լինել, որ Հայաստանին որևէ տեղ առաջարկեն օգնություն զենք-զինամթերքի տեսքով, և նա հրաժարվի դրանից»,- պարզաբանել է Գրիգորյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.02.2026
       
    23.02.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: