ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանադան Ադրբեջանին հորդորում է բացել Լաչինի միջանցքը

Կանադային անհանգստացած է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով։ Ինչպես նշված է Կանադայի կառավարության կայքում, այս հայտարարությունն է արել է երկրի արտգործնախարար Մելանի Ժոլին։

«Կանադան խորապես անհանգստացած է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով։ Այդ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածաշրջանի միջև միակ ցամաքային հաղորդակցությունն է։ Այս քայլն ակնհայտորեն խաթարում է ամբողջ տարածաշրջանի խաղաղ գործընթացն ու կայունությունը»,– ասել է Ժոլին։

Նա շեշտել է` Կանադան կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, քանի որ այն պետք է բաց մնա և չլինեն խոչընդոտներ, որպեսզի ապահովվի մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը։

Կանադան կողմերին հորդորել է վերսկսել բանակցությունները և զերծ մնալ հետագա էսկալացիայից կամ սահմանի երկայնքով թշնամական գործողություններից, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: