Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը ժամանել է Երևան
NEWS.am-ի տեղեկություններով՝ Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թերները նախօրեին ժամանել է Երևան, թեև պաշտոնապես հայտարարվում էր, որ նրա այցը նախատեսվում է հաջորդ ամիս։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախքան Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հոկտեմբերին, Թերները Հայաստանում փակ հանդիպումներ է սկսել հայաստանյան քաղաքական շրջանակների հետ։
Նշենք, որ Էնդրյու Թերները Հայաստանում Կանադայի առաջին դեսպանն է։ Մինչ այս, Երևանում գործում էր Կանադայի հյուպատոսություն, իսկ Կանադայի մուտքի արտոնագրեր ստանալու համար ՀՀ քաղաքացիները դիմում էինՄոսկվայում գտնվող Կանադայի դեսպանատուն:
2022 թ. հունիսի 29-ին Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին հայտարարեց Հայաստանում Կանադայի դիվանագիտական ներկայացուցչության բացման վերաբերյալ: Ըստ Ժոլինի՝ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը թույլ կտա ամուր կապեր հաստատել երկու երկրների միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարության զարգացմանը։
Մինչդեռ միջազգային լրատվամիջոցները նկատում են, որ դեսպանի նշանակումը տեղի է ունենում Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության սրման փուլում։ The Canadian Press-ի աղբյուրն ընդգծել է, որ սա արվում է այն ֆոնին, երբ լիբերալները փորձում են ավելի սերտ կապեր հաստատել «Ռուսաստանի ուղեծրից հեռացող երկրների հետ»:
Էնդրյու Թերները ծառայել է Կանադայի դիվանագիտական առաքելություններում Սաուդյան Արաբիայում (2004-2007), Սիրիայում (2011-2012), Աֆղանստանում (2013-2015), Պակիստանում (2015-2017) և Իրաքում (2017-2019): Վերջին շրջանում նա զբաղեցրել է Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ