ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՊԵԿ-ը հրապարակել է խոշոր հարկ վճարողների ցանկը

ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 381 միլիարդ 104 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան  277 միլիարդ 942 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 103 միլիարդ 161 միլիոն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր»  բաժնում:

Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022 թ․-ի N 928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2022թ. հունվար-մարտ ամիսներին վերաբերող  ցուցանիշները։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: