ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կայացել է Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ 

Նիստի սկզբում ՀՀ փոխվարչապետը, ողջունելով նիստի մասնակիցներին, անդրադարձել է երկու երկրների միջև ձևավորված համագործակցությանը, ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի դերը Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների զարգացման գործում: «Կարծում ենք՝ հանձնաժողովը պետք է խթանի նաև առավել բարենպաստ և կանխատեսելի բիզնես միջավայրի ստեղծումը՝ ուղղված արտահանման-ներմուծման շղթաների կառուցման ավելի դիվերսիֆիկացված ուղիներով առևտրի ծավալների ավելացմանը»,-նշել է Մհեր Գրիգորյանը։

ՀՀ փոխվարչապետը իր խոսքում ընդգծել է նաև. «Հայկական կողմը շահագրգռված է Աստանայում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղ հիմնելու հարցում և պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ղազախստանի գործընկերներին այս ուղղությամբ»։

Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահները երկուստեք կարևորել են երկու երկրների բիզնես շրջանակների միջև շփումները և այդ համատեքստում ընդգծել ապրիլի 25-ին առցանց ձևաչափով կայացած բիզնես ֆորումի կարևորությունը:

ՂՀ փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը նշել է. «Ղազախստանը համագործակցության հնարավորություններ է տեսնում գրեթե բոլոր ոլորտներում և պատրաստ է հայ սպառողին առաջարկել 266,9 մլն դոլար արժողությամբ 100 վերամշակված ապրանք: Մի քանի օր առաջ կայացել է առցանց ձևաչափով բիզնես ֆորում, որին մասնակցել են Ղազախստանի և Հայաստանի շուրջ 50 խոշոր ձեռներեցներ, ազգային հոլդինգների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Ղազախստանի ապրանքների և ծառայությունների արտադրողները շահագրգռված են հայկական կողմի հետ գործարար կապերի հաստատմամբ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են երկաթուղիների և ավտոճանապարհների կառուցումը, ջեռուցման ցանցերի արդիականացումը, քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների թարմացումը և սննդի արդյունաբերությունը»:

Նիստի ավարտին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Վստահ եմ, որ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կիրականացվեն ապագայում և նոր որակ ու դինամիկա կհաղորդեն հայ-ղազախական հարաբերություններին»։

Միջկառավարական հանձնաժողովի համանախագահների կողմից նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: