Ծանրորդներին կարգելեն դրոշներով դուրս գալ պարգևատրման արարողությանը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կարգելի մարզիկներին պարգևատրման արարողության ժամանակ դուրս գալ պետական դրոշներով։ Տեղեկությունը հայտնում է Inside the Games կայքը` մեջբերելով ֆեդերացիայի նախագահ Մոհամմեդ Ջալուդի հայտարարությանը, փոխանցում է Sputnik-ը:
«Սա սպորտ է, մենք ներկայացնում են խաղաղությունը, այլ ոչ թե կռիվներն ու վեճերը, թե ով է ավելի լավը»,– հայտարարել է Ջալուդը Հարավային Կորեայում ընթացող ծանրամարտի Ասիական ֆեդերացիայի կոնգրեսում։
Նա ընդգծել է` այն, ինչ տեղի ունեցավ Երևանում ապրիլի 14-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, քննարկվել է միջազգային ֆեդերացիայի (IWF) գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյի հետ։
Ջալուդը հիշեցրել է նաև Ալբանիայում անցկացված Եվրոպայի 2022 թվականի պատանեկան առաջնությունը, երբ պատվո հարթակի վրա Թուրքիայի և Հայաստանի մարզիկները փորձում էին իրենց երկրների պետական դրոշներով ծածկել մեկմեկու։
«Մենք չենք ցանկանում, որ հարթակի վրա մարզիկները փորձեն առաջ մղել իրենց դրոշները՝ փակելով միմյանց։ Սա սպորտ չէ», - ասել է Ջալուդը։
Նրա խոսքով ՝ արգելքը պաշտոնապես կընդունվի ֆեդերացիայի գործադիր խորհրդի առաջիկա նիստում: Դրոշները կցուցադրվեն մրցանակաբաշխության ժամանակ, բայց էկրանին` պատկերների տեսքով, այլ ոչ թե մարզիկների ձեռքում:
Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի վազեց դեպի բեմ, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու այրեց այն։
Նիկոլյանին բերման ենթարկեցին, ապա ազատ արձակեցին։ Հանցակազմի բացակայության պատճառով նրա դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
24.12.2024
0° 0°
25.12.2024
Հարցում