Չինաստանն ու Կանադան արտաքսել են միմյանց դիվանագետներին
Չինաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Շանհայում Կանադայի հյուպատոս Ջենիֆեր Լին Լալոնդեին. նա պետք է լքի երկիրը մինչև մայիսի 13-ը, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։ Այս մասին գրում է rbc.ru-ն:
«Որպես Կանադայի անարդար քայլի պատասխան՝ Չինաստանը որոշել է «պերսոնա նոն գրատա» հայտարարել Շանհայում Կանադայի գլխավոր հյուպատոս Ջենիֆեր Լին Լալոնդեին, նրան խնդրում ենք լքել Չինաստանը մինչև մայիսի 13-ը», - ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Դա տեղի է ունեցել Կանադայի իշխանությունների՝ Տորոնտոյում Չինաստանի հյուպատոսության աշխատակից Չժաո Վեյին երկրից արտաքսելու որոշումից հետո։ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Չինաստանին մեղադրել է ներքին գործերին միջամտելու համար և նշել, որ Չժաոյին վտարելու որոշումը կայացվել է «բոլոր առկա գործոնները մանրակրկիտ դիտարկելուց հետո»։ Կանադայի իշխանությունները չինացի դիվանագետին մեղադրում են պահպանողական պատգամավոր Մայքլ Չոնգի և նրա ընտանիքի մասին անձնական տեղեկություններ հավաքելու և նրան հետապնդելու համար։
Մայիսի սկզբին Globe and Mail-ը, հղում անելով Կանադայի հետախուզության 2021 թվականի գաղտնի զեկույցին, գրել էր, որ Չինաստանի հետախուզությունը «կոնկրետ գործողություններ է ձեռնարկել կանադացի պատգամավորների դեմ», որոնք քննադատել են Պեկինի ճնշումը ույղուրների և այլ թյուրք ժողովուրդների նկատմամբ և Չինաստանի գործողությունները «ցեղասպանություն» անվանել։
Globe and Mail-ի աղբյուրը հայտնել էր, որ Չոնգը այդ պատգամավորների թվում է, և Չժաո Վեյն է եղել, ով տեղեկություններ է հավաքել նրա մասին:
Անցյալ շաբաթ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ Կանադայի հետախուզության և անվտանգության ծառայությանը կխնդրի կառավարությանը տեղեկություններ տրամադրել պատգամավորներին ուղղված սպառնալիքների մասին Չոնգի գործի լույսի ներքո: Ինքը՝ Չոնգը, մեկնաբանելով միջադեպը, ասել է, որ Կանադայի կառավարությունը պետք է այս հարցի շուրջ քայլեր ձեռնարկեր «շատ տարիներ առաջ»։
Օտտավայում Չինաստանի դեսպանատունը դատապարտել է իր դիվանագետին արտաքսելու Կանադայի որոշումը և հայտարարել, որ նա հերքում է երկրի ներքին գործերին միջամտությունը։
«Եթե կանադական կողմը անխոհեմ գործի, Չինաստանը վճռականորեն կպատասխանի»,- ասվում է Չինաստանի դեսպանատան հայտարարության մեջ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ