ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջերմաստիճանը որոշ վայրերում կհասնի -1 աստիճանի. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` մայիսի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի, 18-19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-15-ը՝ նաև մառախուղ։ 

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5, 15-16-ի գիշերը՝ 2-4 աստիճանով։

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 15-ի, 18-19-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +16+18։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +8+13,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1 + 3, ցերեկը՝ + 8 + 13,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +5 +7, ցերեկը՝ +15+17,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1 + 4, ցերեկը՝ + 5 + 8,
Լոռիում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 10+ 14,
Տավուշում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 13 + 18,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 7+ 10,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +15 +19,
Արարատում՝ գիշերը՝ +9 + 11, ցերեկը՝ + 20 + 22,
Արմավիրում՝ գիշերը՝ +8+ 10, ցերեկը՝ + 20 + 22,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +7+10,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +16 +19,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +10+14,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+10,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +6 + 9, ցերեկը՝ + 12 + 16։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: