ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լուկաշենկոն ընդգծել է ՀԱՊԿ-ում միասնականության դերը նրա մասնակիցների ինքնիշխանության և անկախության պահպանման համար

Белта

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է ՀԱՊԿ-ում միասնականության կարևոր դերը՝ նրա մասնակիցների ինքնիշխանության և անկախության պահպանման համար։ Այս մասին պետության ղեկավարն ասել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի նիստի մասնակիցների հետ հանդիպմանը, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։

«Համոզված եմ, որ Բելառուսի նախագահության «Համերաշխության և համագործակցության միջոցով՝ դեպի խաղաղություն և անվտանգություն» կարգախոսը համապատասխանում է ՀԱՊԿ բոլոր անդամների շահերին։ Չի կարելի այս առիթով շրջանցել մեր շարքերի միասնականության հարցը։ Բելառուսն իր նախագահության շրջանակում նպատակաուղղված է այն բանին, որպեսզի ձեռնարկի անհրաժեշտ ջանքերը ՀԱՊԿ անդամ պետությունների համախմբվածությունն ամրապնդելու համար,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։- Հակասությունները հանելու մեջ ենք տեսնում կազմակերպության ամրապնդման, անվտանգության և կայունության ապահովման հեռանկարները նրա պատասխանատվության գոտում»։

Նախագահը նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ միասին հաճախ է քննարկում այս խնդիրը։ «Մենք չենք ուզում, որպեսզի մեր դեմ մտցված պատժամիջոցների հետ կապված՝ մեզ հետ համագործակցելով՝ դրանց տակ հայտնվեք նաև դուք։ Դա մեզ բնավ պետք չէ։ Այդ դեպքում միայն ավելի վատ կլինի։ Բայց ես ցանկանում եմ ասել, որ մենք մեծ հույս ունենք, որ մեզ բաժանելու ահա այդ փորձերը չեն ազդի մեր միասնականության վրա։ Գլխավորը տնտեսությունն է։ Գլխավորը շուկան է»։

Պետության ղեկավարը փաստել է, որ մի ամբողջ շարք երկրներ հետխորհրդային տարածքում բախվում են տարբեր խնդիրների և մարտահրավերների։ «Բայց մենք ինչ-որ կերպ հավաքվել ենք միասին, քննարկել խնդիրները։ Երբեմն էլ նախաձեռնել ենք լուրջ գործողություններ, որպեսզի ինչ-որ կերպ մեղմենք իրավիճակը հետխորհրդային տարածքի այս կամ այն կետում։ Դա թանկ արժե։ Մեզ փորձում են բաժանել։ Ես՝ որպես փորձառու մարդ, ցանկանում եմ խնդրել ձեզ. զգույշ, անաղմուկ, մի տրվեք այդ հնարքներին։ Դուք պետք է փնտրեք այնտեղ, որտեղ ավելի լավ է ձեր ժողովուրդների համար»,- ասել է Լուկաշենկոն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: