ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ՄԽ-ն 2019-ին առաջ է քաշել Քելբաջարի և Լաչինի միջանկյալ վերադարձի գաղափարը. ՀՀ վարչապետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից 2019 թվականին ներկայացված փաթեթը մինչև 2018 թվականի մայիսն ընկած բանակցությունների արդյունք է: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է news.am-ը ։

Նա վստահեցրեց, որ այդ փաթեթը չի մերժվել։ «Սա 2016 թվականի փաթեթի կոնֆիգուրացիոն տարբերակն էր, որը ներառում էր նաև Քելբաջարի և Լաչինի շրջանների միջանկյալ վերադարձի գաղափարը։ Մինչ այդ փաթեթը ստանալը մենք առարկայական բանակցություններ չենք վարել»,-նշեց Փաշինյանը։

Նա կարծիք հայտնեց, որ այդ փաթեթի բովանդակությունն ինչ-որ պահի կհրապարակվի։ «Առաջարկված փաթեթներում ասվում է, որ կողմերի համաձայնեցված ժամկետներում պետք է տեղի ունենա համաժողովրդական հանրաքվե, որն արտացոլում է Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը։ Այս նախադասության մեջ կան տասնյակ նրբություններ՝ սկսած «կողմերի կողմից համաձայնեցված ժամկետներ» ձևակերպումից։ Դա նշանակում է, որ կողմերը կարող են 100 տարվա ընթացքում չհամաձայնեցնել ժամկետները ։ Բացի այդ, կան «համաժողովրդական և բնակչություն», «Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն» ձևակերպումներ և այլն»,-նշեց նա։

«Հայտարարություններում կան դիվանագիտական ձևակերպումներ, որոնք տեղ-տեղ կարող են տարընթերցման տեղիք տալ։ Մի կողմը կարող է մեկնաբանել մի կերպ, դիրքորոշման հեղինակը՝ այլ կերպ։ Դիրքորոշման հեղինակը կարող է Հայաստանի հետ խոսել մի ուղղությամբ, Ադրբեջանի հետ ՝ մեկ այլ, երրորդ կողմից՝ այլ կերպ։ Ցավոք, երբեմն այդպես էլ լինում է որոշ գործընկերների կողմից, բայց ոչ միշտ և ոչ բոլորի կողմից»,-եզրափակեց Փաշինյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: