ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրիտանացի նախարարը ծանոթացել է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներին

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այցելել է Հայաստանի պատմության թանգարան:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նրան ուղեկցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը:

Դավիթ Պողոսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ թանգարանն արտացոլում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը՝ նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը՝ շուրջ չորս հարյուր հազար հավաքածուների նմուշներով կամրջելով անցյալն ու ապագան։

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել հնագիտական, դրամագիտական, ազգագրական հավաքածուներին: Նա մեծ հետարքրքությամբ դիտել է հայ հնագույն մշակույթն արտացոլող ցուցանմուշները և նշել, որ տպավորված է հայկական մշակույթով: Լեո Դոքերթիին հատկապես հիացրել է գորգերի սրահը՝ հայկական գորգարվեստին բնորոշ յուրահատուկ հորինվածքներով և զարդապատկերներով գորգերի և կարպետների շքեղ հավաքածուով:

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը համառոտ անդրադարձել են համագործակցության հեռանկարներին: Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ 2027-2028 թթ. նախատեսվում է ցուցադրություն կազմակերպել Հայաստանի պատմության և Բրիտանական թանգարանների սերտ համագործակցությամբ: Ցուցադրության վերաբերյալ մանրամասները դեռևս քննարկման փուլում են:

Նշենք, որ Բրիտանական թանգարանում այժմ ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշներ՝ «Շքեղություն և ուժ Պարսկաստանից Հունաստան» խորագրի ներքո: Ցուցադրությունը ներառում է Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Քա VI-V րդ, դդ), Էրեբունիից հայտնաբերված արծաթյա հեծյալի ծիսանոթը (Ք ա VI-IV-րդ դդ), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք ա I դ): Այն բաց կլինի մինչև 2023 թ. օգոստոսի 13-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: