ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի կողմից հակազդեցության բացակայության հետևանքով Թուրքիայի «ախորժակն» էլ ավելի է մեծանում

Մինչ իշխանական թևի կողմից պարբերաբար խոսվում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու, Թուրքիայի հետ սահմանների բացման գործընթացն արագացնելու, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, Թուրքիայի իշխանությունները էլ ավելի են կոշտացնում իրենց ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ։

Հասել ենք այն կետին, երբ Թուրքիան շարունակում է իրեն իրավունք վերապահել սպառնալիքներ հնչեցնել Երևանում կառուցված հուշարձանի համար։ Նախ Անկարան փակեց օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար, այժմ էլ սպառնում է կիրառել լրացուցիչ միջոցներ, եթե հուշարձանը չապամոնտաժվի:

Պատճառը թերևս այն է, որ եթե վերջին տարիներին Թուրքիան չէր արժանանում որևէ հակազդեցության, հակադրության Հայաստանի իշխանությունների կողմից և այդ շարունակական լռության ներքո էր առաջ մղում իր շահերն ու պահանջները, ապա ներկայումս Անկարայի մոտ կա նույնիսկ վստահություն, որ ինչ պահանջ որ ներկայացվի, ՀՀ իշխանությունները կընթանան դրանք ի կատար ածելու ճանապարհով։ Եվ փաստացի օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունների կողմից չկա որևէ հակազդեցություն, ընդհակառակը վերջիններս իրենց հայտարարություններով գնում են նրանց պահանջները բավարարելու ճանապարհով, Թուրքիայի իշխանությունների ախորժակն էլ ավելի է մեծանում, անպատժելիության զգացողությունն էլ ավելի է ամրապնդվում։

Իշխանությունների կողմից պարբերաբար անհարկի զիջումների գնալը հանգեցնում է նրան, որ նոր զիջումներ են պարտադրվում, նոր սպառնալիքներ են հնչեցվում։ Այդ թվում՝ Թուրքիայի իշխանությունները շարունակում են նաև իրենց ծավալապաշտական նկրտումներն առաջ քաշել։ Մինչ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ իրենց ընկալմամբ` Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29,8 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, թուրք արտգործնախարարը  հայտնում է, որ «թուրքերի ուղին անցնում է Շուշայով, Ջաբրայիլով և Զանգեզուրով՝ հին թյուրքական երկիր, որտեղ նահատակների արյուն է թափվել»։

Իրականում գործ ունենք մի կողմից պարբերաբար նոր պահանջներ ներկայացնող,  մյուս կողմից էլ անհարկի զիջումների գնացող, անարժանապատիվ խաղաղության դարաշրջան բացելու փորձեր անող կողմի հետ․․․


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: