ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եկեղեցին Աստծո տունն է և բաց է բոլորի համար` պատրաստ օրհնելու ցանկացած համազգային բարի նախաձեռնություն. ՀԱՍԵ Արցախի թեմ

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը հայտարարություններ տարածել` թյուր և անհարկի շահարկումներ համարելով հունիսի 1-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներքնասրահում տեղի ունեցած «Արցախի զարգացման և անվտանգության ճակատ» հանրային շարժման հիմնադիր համաժողովի վերաբերյալ շրջաանառվող կարծիքները։

Արցախի թեմ հայտարարության մեջ ասված է.

«Իրապես Եկեղեցին քաղաքական հարթակ չէ և չի կարող սպասարկել որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի շահերը, բայց սրան զուգահեռ, Եկեղեցին ընդառաջ է գնում ցանկացած համազգային և հայրենանպաստ նախաձեռնության` լինեն դրանք անհատների, քաղաքական դերակատարների և թե՛ կուսակցությունների կողմից: Օրինակ, Արցախի թեմը մշտապես մասնակցում և առաջնորդում է Հայ Հեղափոխական Դաշնակցության կազմակերպած ապրիլի 24-ի ջահերով երթը, որովհետև դա համազգային միջոցառում է, և դրանով Եկեղեցին չի դառնում կուսակցական: Վերջերս վերոնշյալ շարժման անդամների կողմից կազմակերպվել է նաև ստորագրահավաք` «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով, որին միացել են մեր Եկեղեցու բոլոր թեմերը, ավելի քան 400.000 հայորդիներ և սա նորից դուրս է նեղկուսակցական միջոցառում լինելուց:

Արցախի թեմը քաջատեղյակ է, որ ներկայումս ԱՀ Նախագահի կողմից հատուկ հրամանագրով արգելված են հավաքներն ու ցույցերը, եթե դրանք ուղղված չեն Արցախի ինքնորոշման հարցերին և չունեն համախմբման նպատակ, ուստի, ծանոթանալով վերոնշյալ հասարակական շարժման ծրագրերին և ազգային համախմբման նպատակներին, տվել ենք մեր օրհնությունն ու համաձայնությունը՝ եկեղեցու ներքնասրահում համաժողովը կազմակերպելու համար: Վստահաբար շարժման կազմակերպիչները ունեին հնարավորություն այլ՝ ավելի հարմար և լուսավոր դահլիճներում կազմակերպելու իրենց միջոցառումը, սակայն ցանկություն են հայտնել եկեղեցու օրհնությամբ սկսել իրենց նախաձեռնությունը, որը բնականաբար ողջունելի է:

Սիրելի հայրենակիցներ, եկեղեցին Աստծո տունն է, ու բաց է բոլորի համար, և պատրաստ է օրհնելու ցանկացած համազգային բարի նախաձեռնություն: Արցախի ներկա կացությունը պարտադրում է մեզ լինել ավելի իմաստուն և միասնական, ուստի Քրիստոսի սիրո և օրհնության շուրջ համախմբումը վեր է ամեն տեսակ անձնական և նեղ խմբային շահերից»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: