ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ որեւէ նախապայման չի առաջ քաշել․ Միրզոյան

Թուրքիան երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ որևէ նախապայման չի առաջ քաշել։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի  հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Երկու կողմերն էլ, ըստ նրա, բազմիցս հայտարարել են որևէ նախապայմանների բացակայության մասին։ «Մեր նպատակը հարաբերությունների վերջնական կարգավորումն է»,-ասաց նա։

Նա, մասնավորապես, նշեց, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բազմիցս կարծիքներ ու տեսակետներ են հնչել այդ մասին։ Այնուամենայնիվ, նախարարի խոսքով, օրակարգում չկա նաև Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման և դատապարտման հարցը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: