ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի նախագահն է պատրաստվում եթե ոչ արդեն, ապա այսօր կամ վաղն այցելել Բաքու, և իրենց ԱԳ նախարարը չէր կարող բացակայել երկրից. Արման Եղոյան

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված երկկողմ հանդիպման հետաձգման պատճառ կարող է լինել Թուրքիայի նախագահի այցը Բաքու։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, փոխանցում է Sputnik-ը։
«Իմ ենթադրությունն այն է, որ իրենք հյուր ունեին այս օրերին, մասնավորապես` Թուրքիայի նախագահն է պատրաստվում եթե ոչ արդեն, ապա այսօր կամ վաղն այցելել Բաքու, և իրենց ԱԳ նախարարը չէր կարող բացակայել երկրից։ Իմ տրամաբանական հետևությունը դա է»,– նշեց Եղոյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հետաձգման պատճառ կարող էր լինել այն, որ «համաձայնեցնելու հարցեր կային», Եղոյանը նշեց` 21-րդ դարում ենք ապրում, կարելի է հարցերը նաև հեռախոսով համաձայնեցնել։
Հանդիպման նոր ժամկետի մասին պատգամավորը տեղեկություն դեռ չունի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: