Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է միաբանական համագումարի գործող և նորընտիր հանձնախմբերի անդամներին
Հունիսի 11-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միաբանական համագումարի գործող և նորընտիր կազմակերպիչ հանձնախմբերի անդամներին։
Մայր Աթոռից հայտնում են, որ Նորին Սրբությունը կատարված հաջող աշխատանքների համար իր գնահատանքը հայտնեց միաբանական համագումարի գործող հանձնախմբին, որի կազմում ընդգրկված են Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ԳՀՃ Պատմական աստվածաբանության ամբիոնի վարիչ Տ․ Անդրեաս վարդապետ Եզեկյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի փոխտնօրեն Տ․ Տիրայր վարդապետ Հակոբյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից Տ․ Երեմիա վարդապետ Աբգարյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից Տ․ Առեն աբեղա Ճեպեճյանը, Իսպանիայում և Պորտուգալիայում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Տ․ Շնորհք աբեղա Սարգսյանը։
Հայոց Հովվապետը նաև իր հայրական օրհնությունը բերեց նոր հանձնախմբի անդամներին՝ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից Տ․ Սիմեոն աբեղա Օդաբաշյանին, Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանին, Տ․ Դերենիկ աբեղա Սահակյանին, Վիրահայոց թեմից Տ․ Հակոբ աբեղա Սահակյանին, Տ․ Աղան աբեղա Երնջակյանին, Իրաքի հայոց թեմից Տ․ Ղևոնդ աբեղա Սաղաթելյանին։ Նորին Սրբությունը հորդորեց միաբաններին ջանասիրությամբ ու աննվազ եռանդով ձեռնամուխ լինել հաջորդ միաբանական հավաքի կազմակերպմանը՝ նկատի առնելով հայրենիքին, Եկեղեցուն և ժողովրդին հուզող արդիական խնդիրները։
Միաբանական համագումարը տեղի է ունենում երկու տարին մեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում ծառայող միաբանները (աբեղաներ, վարդապետներ և ծայրագույն վարդապետներ) մեկտեղվում են հայոց հոգևոր կենտրոնում քննարկելու Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիներ փնտրելու, փոխանակվելու հոգևոր ծառայության փորձառությամբ, ինչպես նաև վերանորոգելու իրենց ուխտը։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
