ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի երեք մարզերում դպրոցներում հայոց լեզու է դասավանդվում․ ՌԴ լուսավորության նախարար

Ռուսաստանի երեք մարզերում դպրոցներում հայոց լեզու է դասավանդվում։ Այս մասին հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը։

Նա պարզաբանեց, որ դա տեղի է ունենում նաև Ռոստովի մարզում, որտեղ բնակվում են հայեր, և աշակերտներն ըստ ընտրության հայերեն են սովորում։

Նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցել այդ գործընթացին։ Նա տեղեկացրեց, որ ռուսական օրենսդրությամբ Ռուսաստանում հնարավորություն կա սովորելու այդ թվում հայոց լեզու։ «Կարևորն այն է, որ դա բխի երկու երկրների շահերից։ Մեր հետաքրքրություններն ընդհանուր են, որպեսզի երեխաները ստանան գիտելիքների մտահորիզոն, դաստիարակվեն և զարգացնեն աշխարհն ու մեր երկրները»,-նշեց Կրավցովը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: