ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ն և Ադրբեջանը կմասնակցեն ՄԻԵԴ հրապարակային լսումներին

Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն են հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակցելու հրապարակային լսումների: Բաց քննարկումը տեղի կունենա 2021-ի փետրվարի 1-ին ներկայացված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» առաջին միջպետական գանգատի շրջանակում: 

Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Լուրերին» ասել է, որ գրավոր ընթացակարգն ավարտվել է, սպասում է դատարանի կողմից հրապարակային լսումների անցկացմանը:

ՄԻԵԴ ներկայացված առաջին միջպետական գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի թույլ տված կոնվենցիոն խախտումներին: Հայաստանը պնդել է, որ Ադրբեջանը խախտել է անձանց կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները: Գանգատում բարձրացված են նաև գերիների, Արցախի տեղահանված բնակչության, զոհերի և վիրավորների, տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության հարցեր։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: