ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը` պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը. Սուրեն Պապիկյան

Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով` հենք է ստեղծում, որ կարողանա իր իսկ կողմից գործած սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, փոխանցում է Այսօր-ը:
«ՊՆ-ն մշտապես հանդես է գալիս պատշաճ հաղորդագրություններով ու այն, ինչ տեղի է ունենում սահմանին, ներկայացնում է մեր հանրութանը», - ասաց նախարարը:

Պապիկյանի խոսքվ`այս ամենի պատճառն ադրբեջանական կողմի նպատակներն են` ի ցույց դնելու, որ հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի:
«Նման բան չկա, հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը,  իհարկե, նաև պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը», - ընդգծեց Պաշտպանության նախարարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: