Եվրամիությունը ներդրել է հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթը
Եվրոպական խորհուրդն այսօր ընդունել է Ռուսաստանի դեմ տնտեսական և անհատական սահմանափակող միջոցների տասնմեկերորդ փաթեթը, որը կոչված է ուժեղացնելու ԵՄ գործող պատժամիջոցները և կանխելու դրանց շրջանցումը, հայտնում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։
«Միայն այն դեպքերում, երբ համագործակցությունը չի բերի ցանկալի արդյունքներ, ԵՄ-ն կձեռնարկի արագ, համաչափ և նպատակաուղղված գործողություններ, որոնք ուղղված կլինեն բացառապես Ռուսաստանին զրկելու այն ռեսուրսներից, որոնք թույլ են տալիս նրան շարունակել ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ՝ անհատներին սահմանափակող համապատասխան միջոցների տեսքով, որոնք կապված են երրորդ երկրների օպերատորներին՝ շրջանցմանը նպաստելու գործում ներգրավելու հետ»,- նշված է հաղորդագրությունում։
Նման անհատական միջոցների ընդունումից հետո Միությունը կվերսկսի կառուցողական երկխոսությունը համապատասխան երրորդ երկրի հետ, ասվում է հաղորդագրության մեջ։
Այն դեպքում, երբ, չնայած անհատական պատժամիջոցներին և հետագա համագործակցությանը, շրջանցումը կլինի էական և համակարգային, ԵՄ-ն հնարավորություն կունենա ձեռնարկելու բացառիկ, ծայրահեղ միջոցներ:
Այս դեպքում Եվրոպական խորհուրդը կարող է միաձայն որոշել սահմանափակել այն ապրանքների և տեխնոլոգիաների վաճառքը, մատակարարումը, փոխանցումը կամ արտահանումը, որոնց արտահանումը Ռուսաստան արդեն արգելված է, մասնավորապես երրորդ երկրներին ապրանքների և ռազմական տեխնոլոգիաների, որոնց իրավասությունն, ինչպես ապացուցված է, ենթակա է մշտական և հատկապես բարձր ռիսկային օգտագործման՝ շրջանցման համար:
Պատժամիջոցների շրջանցման ռիսկն էլ ավելի նվազեցնելու համար այսօրվա որոշումը արգելում է Ռուսաստանի տարածքով ապրանքների և տեխնոլոգիաների տարանցումը, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի ռազմատեխնիկական հզորացմանը կամ պաշտպանության կամ անվտանգության ոլորտի զարգացմանը, ապրանքների և տեխնոլոգիաների, որոնք նախատեսված են ավիացիոն կամ տիեզերական արդյունաբերության համար, ինչպես նաև ԵՄ-ից երրորդ երկրներ արտահանվող ավիացիոն վառելիքի։
Եվրոպական խորհուրդը ևս 87 կազմակերպություն է ավելացրել այն կազմակերպությունների ցանկում, որոնք անմիջական աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմում։
Ցանկում ներառված են չորս իրանական կազմակերպություններ, որոնք արտադրում են անօդաչու թռչող սարքեր և դրանք մատակարարում Ռուսաստանին, երրորդ երկրների այլ կազմակերպություններ, որոնք ներգրավված են առևտրային սահմանափակումները շրջանցելու մեջ, ինչպես նաև որոշ ռուսական կազմակերպություններ, որոնք զբաղվում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի համար էլեկտրոնային բաղադրիչների մշակմամբ, արտադրությամբ և մատակարարմամբ։
Բացի այդ, այսօրվա որոշումը ընդլայնում է արգելված ապրանքների ցանկը, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական կատարելագործմանը։
Եվրոպական խորհուրդը նաև երկարաձգել է հեռարձակման լիցենզիայի կասեցումը ևս հինգ լրատվամիջոցների համար՝ RT Balkan, Oriental Review, Tsargrad, New Eastern Outlook և Katehon:
«Դրուժբա» նավթամուղի հյուսիսային հատվածով Ռուսաստանից չմշակված նավթի մատակարարման համար Գերմանիային և Լեհաստանի համար արված ժամանակավոր բացառությունը, կչեղարկվի։ Այնուամենայնիվ, Ղազախստանից կամ մեկ այլ երրորդ երկրից նավթը կկարողանա շարունակել տարանցումը Ռուսաստանի տարածքով և ներմուծվել ԵՄ «Դրուժբա» խողովակաշարով։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
