ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվայում և Մոսկվայի մարզում չեղյալ է հայտարարվել հակաահաբեկչական գործողության ռեժիմը

Sport-express.ru

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողության  ռեժիմի ներդրման հետ կապված բոլոր սահմանափակումները հանվել են։ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է, որ Մոսկվայում և Մոսկվայի մարզում չեղարկվել է հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմը, գրում է kommersant.ru-ն:

Սահմանափակումները մտցվել էին այն բանից հետո, երբ հունիսի 23-ի երեկոյան Եվգենի Պրիգոժինը «արդարության երթ» էր անցկացնում դեպի Մոսկվա, որը Ռուսաստանի իշխանությունները որակել էին որպես զինված ապստամբություն:Իրավիճակը հնարավոր է եղել կարգավորել հունիսի 24-ի գիշերը։ Ընկերության մարտիկները վերադարձել են դաշտային ճամբարներ։ Եվգենի Պրիգոժինը պետք է մեկնի Բելառուս: Ռուսաստանի իշխանությունները պարտավորվել են դադարեցնել Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը և քրեական հետապնդում չիրականացնել ապստամբության մասնակիցների նկատմամբ, փոխանցում է Tert.am։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: