ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի մոտ չի ստացվելու էթնիկ զտումներ արել, առնվազն Հայաստանը դա թույլ չի տալու. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի մոտ չի ստացվելու էթնիկ զտումներ արել, առնվազն Հայաստանը դա թույլ չի տալու: NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ վնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Բոլոր միջազգային լծակներն օգտագործելու է, ինչպես նաև հիմա օգտագործում է: Զարմանալի է, որ չեք խոսում այն հաջողության մասին, որ Հայաստանի իշխանությունը գրանցում է միջազգային հարթակներում:

Մենք չենք գնահատում այն, ինչ ունենք: Մենք հիմա, ինչո՞ւ հիմա, մեկ տարի առաջ, արդեն կարող էինք ակտիվ պատերազմական իրավիճակում լինել: Միազգային փաստաթղթերն իրենք են կանխում միջազգային ճնշումն է կանխում այն, ինչը կարող էր լինել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային հարթակներում ընդունված որոշումները, իր ստանձնած պարտավորությունները, ուրիշ ի՞նչ քայլեր է պատրաստվում անել Հայաստանը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Եթե դուք կարծում եք, որ Հայաստանը պատրաստվում է ռազմական գործողություններ ծավալել, ապա ոչ, Հայաստանը չի պատրաստվում նման բանի: Միջազգային բոլոր մեխանիզմներով պետք է հասնենք նրան, որ Հայաստանն ու  Ադրբեջանը կնքեն երկարատև, միջազգային, վստահելի հեղինակավոր որևէ կառույցի, երկրի  ներքո, որպես երաշխավոր պայմանագիր և ապահովեն ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի իրավունքների ու ազատությունների իրականացումը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: